Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ-ռուսական էներգետիկ համագործակցության դեմ ուղղված տեղեկատվական գրոհները նպատակ ունեն պառակտում մտցնել երկու երկրների հարաբերություններում և առաջ մղել արևմտյան ծրագրերը, որոնք անվտանգության առումով զիջում են ռուսականին։
Զախարովան ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը և հանդիսանում է երկրի էներգետիկ ինքնիշխանության հիմնական գործոններից մեկը։
«ԱԷԿ-ի հուսալիությունը հաստատվել է նաև ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի կողմից։ Այժմ հայ և ռուս մասնագետները համատեղ աշխատում են կայանի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ»,— նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Leave a Reply