Պրոպանը ներմուծվում է, բայց գազի գները շարունակում են բարձրանալ․ ո՞ւր են խոստացված էժանացումները

Written by

in

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը գրել է.

Ինչպես և խոստանում էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան արդեն պրոպան է ներմուծվում։

Բայց գազի գները ոչ միայն չեն իջել այլ շարունակում են թանկանալ։ 230-ից էժան գազ այս պահին՝ ամռանը չկա։
Կարծում եմ, պ-ն նախարարը պետք է լինի հետևողական և բացատրի թե ինչու նրա կողմից խոստացված հեղուկ գազի գնի իջեցումը տեղի չի ունենում։

Հերթական անգամ, ինչպես միշտ ապարդյուն, փորձեմ նշել Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի ձրիակերներին։ Լա՞վ եք, մեր հաշվին գոյացող ձեր աշխատավարձերը և պարգևավճարները ժամանակին կաթու՞մ են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *