Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ. Նիկոլ Փաշինյան

Written by

in

«Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես ով է ասել, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ, ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում նա եղել է ազատության մեջ, ինչո՞ւ է եղել ազատության մեջ։ Իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա, հենց այստեղ է խնդիրը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է, բայց այստեղ կա ֆունդամենտալ մի պրոբլեմ (դա այդպես է սահմանադրական կարգավորումների բերումով), առաջիկայում ես այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։

Հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ծառայի ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին, մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ չեն, ինչքան էլ մեծ ներդրումներ և մեծ բարեփոխումներ ենք արել: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծել, և այդ ֆունդամենտալ պրոբլեմը առանց սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության ընդունման հնարավոր չի լուծել»,- նշել է նա:  

Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են գույք խլել, ինքը միանգամից պատկերացնում է Գագիկ Ծառուկյանին և իրեն պաշտպանողներին. «Դա այն գործն է, որ իրենք երկար տարիներ ՀՀ-ում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի: Այսօր ասում են՝ քաղաքական հետապնդում է՝ ես էլ հակառակն եմ ասում՝ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, իրենք մաֆիոզ կապերով նույնիսկ մեր իշխանության տարիներին, որտեղ ինչ հարց ուզել են, լուծել են, որովհետև մենք չենք խառնվում պրոցեսներին: Հիմա ժողովրդի հստակ պահանջը ձևակերպվել է, և ժողովրդի պահանջը պետք է իրագործվի, Կառավարության ծրագրով էլ 2 միլիարդ գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը»:   

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *