Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում,ինչը նշանակալի փոփոխություն է | Քաղաքականություն

Written by

in

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի  նախագահ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դունկան Նորմանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանը  նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքները և աջակցում է ձեռք բերված առաջընթացին։

Ալիևը նշել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, ըստ նրա , նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ 

 Ալիևն ասել է, որ օրակարգում գտնվող հարցերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային զարգացման և համագործակցության առումով։

Լրատվամիջոցը գրում է, որ  դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Ադրբեջանի  ղեկավարին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *