Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին | Քաղաքականություն

Written by

in

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *