Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» մամուլի ծառայությունը հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հրաժեշտ է տալիս սերբական ակումբին ու իր թիմակիցներին։ Թիմից հեռանալիս 27-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները։
Սերբական ակումբի տարածած տեսանյութը մակագրված է կարճ ու հստակ․ «Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ պաշտպանը կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում», որտեղ ձախ պաշտպանի դիրքում կփոխարինի արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային։ Նրա տրանսֆերի դիմաց հունական ակումբը «Ցրվենա Զվեզդային» կվճարի 5 միլիոն եվրո հաստատուն գումար և ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Թիկնիզյանը նոր թիմի հետ կնքել է 4+1 ձևաչափով պայմանագիր (4 տարի՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ), իսկ տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 1,1 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան ակումբին միացել էր 2025 թվականի ամռանը։ Սերբական թիմի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 67 հանդիպման, որոնցից 7-ը՝ նոր մեկնարկած մրցաշրջանում։
Armsport
դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Leave a Reply