Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն ժամանել է Բաքու։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։
«Ինձ համար պատիվ է Բաքվում ողջունել Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյին»,- գրել է ուկրաինացի դիվանագետը։
Նրա Բաքու այցի նպատակների և ծրագրի մասին առայժմ չի հաղորդվում։ Յուշչենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2010 թթ․։
Leave a Reply