ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը Աժ-ում անդրադարձել է ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված այն հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Նա ասել է, որ ողջունելի է այն պետությունների մոտեցումը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նաև կշարունեկեն այդ գործընթացը։
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցներում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը։
Միաժամանակ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։
Leave a Reply