Չունենք նման որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

Written by

in

«Արամ Վարդևանյանն ամենևին իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, իմ երազած ԱԺ փոխնախագահներն Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, մեկ էլ ես՝ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, բայց ես ընտրեմ եմ պարոն Վարդևանյանին, որովհետև ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե նա իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, այդ տեղը տրված է ընդդիմությանը, և ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա»:

Այս մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 14-ի նիստին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նույն կերպ հանձնաժողովի նախագահի ձեր թեկնածուներին ուզում եմ ասել՝ մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու: Մենք լսելու ենք և ըստ մեր տպավորությունների՝ կկայացնենք որոշում»,-մանրամասնել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts