Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է, 1,4 միլիարդի ճեղքվածք կա․ Կարապետյան | Քաղաքականություն

Written by

in

Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել, այս տարի 1,4 միլիարդ դոլար է, ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

«Ամսական 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ պետությունը ֆինանսավորի իր ծախսերը, այդ պատճառով պետք է վերահսկել բյուջեն, որ այսպիսի մեծ ճեղքվածք չլինի: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է ստանանք, առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառության աճ, և երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության: Տարածքային կառավարման մեջ մի կարևոր խնդիր կա, գրեթե բոլոր շրջաններում և կառավարման գոտիներում տեղի են ունենում աֆիլացված գնումներ, այսինքն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները անում են գնումներ այն անձերից կամ այն ընկերություններից, որոնք աֆիլացված են: Մենք ուզում ենք մեր հասարակությանը դա ցույց տանք, որ մարդիկ, երբ խոսում են կոռուպցիայի քիչ լինելու մասին, տեսնեն, թե ինչ է կատարվում մեր երկրում»,-նշել է Կարապետյանը:
 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *