Իրանում պաշտոնապես մեկնաբանել են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը

Written by

in

Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև ստորագրված հավաքական պաշտպանության մասին համաձայնագիրը վկայում է այն մասին, որ այս երկրները հասկացել են՝ անվտանգությունը չի կարող ապահովվել օտար տերությունների վրա հենվելու հաշվին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին, փոխանցում է Mehr-ը։

Բաղաեինի խոսքով՝ Իսրայելի հարձակումները Լիբանանի, Պաղեստինի և Սիրիայի դեմ, ինչպես նաև նրա սպառնալիքները տարածաշրջանի այլ երկրների հասցեին, ամրապնդել են այն ըմբռնումը, որ տարածաշրջանային պետություններն այլևս չեն կարող ապավինել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *