Խորհրդարանական խմբակցությունների միջև սահմանվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխվածությունը:
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի 6 մշտական հանձնաժողով.
-
Պետական-իրավական հարցերի,
-
Պաշտպանության և անվտանգության հարցերի,
-
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի,
-
Առողջապահության հարցերի,
-
Արտաքին հարաբերությունների,
-
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությանը վերապահվել է 3 հանձնաժողովի ղեկավարում.
-
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի,
-
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի,
-
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:
«Հայաստան» խմբակցությունը կգլխավորի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:
Leave a Reply