Ազգային ժողովում բաշխվել են մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները | Տարածաշրջան

Written by

in

 

Խորհրդարանական խմբակցությունների միջև սահմանվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխվածությունը:

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի 6 մշտական հանձնաժողով.

  • Պետական-իրավական հարցերի,

  • Պաշտպանության և անվտանգության հարցերի,

  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի,

  • Առողջապահության հարցերի,

  • Արտաքին հարաբերությունների,

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությանը վերապահվել է 3 հանձնաժողովի ղեկավարում.

  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի,

  • Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի,

  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությունը կգլխավորի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *