Փաստաբան Սոսե Չանդոյանը գդում է.
Իրավապահ մարմինների կողմից Արգամ Աբրահամյանի նկատմամբ իրականացված կոշտ ձերբակալման ձևաչափը խիստ անընդունելի է և անհամատեղելի իրավական պետության հասկացության և առհասարակ կառուցակարգերի հետ։
Արգամ Աբրահամյանը հանրային ու պետական կառավարման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող նախկին պաշտոնյա է, Արտաշատի նախկին քաղաքապետ և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ով իր գործունեությամբ հանրության կողմից ճանաչվել է որպես կրթված, գրագետ, զուսպ, հավասարակշռված և հանրային պատասխանատվություն ստանձնած գործիչ, մարդ, ում հասարակ գյուղացին անգամ իրոք սիրում ու ընդունում է:
Անկախ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքներից կամ իրավական գործընթացից՝ անձի նկատմամբ ուժի կիրառումը պետք է լինի բացառապես անհրաժեշտ, հիմնավորված և համաչափ։
Եթե անձը չի ցուցաբերում դիմադրություն կամ չի ներկայացնում անմիջական վտանգ, նրան գետնին պառկեցնելու և նման կոշտ եղանակով ձերբակալելու անհրաժեշտությունն ու տվայլ գործողությունը հատուկ ընտրված երաժշտությամբ տեսանյութի տեսքով հանրայնացնելն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում՝ հիմնավորելով քաղաքական հրահանգը:
Իրավապահ մարմինների գործառույթը օրենքը պահպանելն է, ոչ թե շրջանցելը և շոուներկայացումներ կազմակերպելը:
Օրենքի ուժը պետք է արտահայտվի իրավունքի գերակայությամբ, ոչ թե ուժի ցուցադրմամբ:
Leave a Reply