Թուրքիան հեգեմոնիստական մոտեցումներ չունի և տարածաշրջանային հարցերը լուծում է տեղի երկրների հետ միասին։ Այս մասին «Անադոլու» պետական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, ինշալլահ, այս պահին հրադադար է, լավ գործընթաց է ընթանում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում ունենք անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկար՝ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ կապված առանձին ուղղություններով»,- նշել է Ֆիդանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է նմանատիպ միկրո պաշտպանական համաձայնագրերի կնքում Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, ինչպիսիք Թուրքիան կնքել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, Ֆիդանը կարճ պատասխանել է․ «Դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում»։
Leave a Reply