Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝ ընդգծելով, որ նա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը։

Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *