Երևանում հանդիսավորությամբ նշվել է Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը կյանքի է կոչվել Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի շինարարների միության համատեղ ջանքերով։
Միջոցառմանը ներկա է եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է , որ վերջին տարիներին շինկազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությու միջև գրանցվել են էական փոփոխություններ։ Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 2021-26 թվականների ծրագիրն ամփոփելիս արձանագրել են, , որ կազմակերպությունների հետ այս տարվա բոլոր պայմանավորվածություններն ամենախոշոր ծրագրերից մեկով («300 դպրոց, 500 մանկապարտեզ») հաջողությամբ իրականացվել է պլանին համապատասխան։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել է նոր 300 դպրոցների ծրագիրը։ Ընթացքի մեջ են առնվազն 76 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2027-28 թվականներին։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը իր ելույթում նշել է, որ շինարարության և դրա որակի անմիջական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա ակնհայտ է։
«Շինարարների բարեխիղճ աշխատանքը ցույց է տալիս, որ իրականում ենթակառուցվածքների ձևավորումը ռազմավարական է ու առանցքային։ Այս մեծածավալ շինաշխատանքներում մենք ձևավորում ենք նոր փորձառություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը։
Leave a Reply