Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ԵՄ-ին։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո րագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանը՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով, և դրա շուրջ պետք է ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև չկա այդ հանրաքվեի առարկան»,-նշեց վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ եթե այսօր հանրաքվե անցկացվի, քաղաքացիները հարցնելու են ԵՄ անդամակցության հստակ հեռանկարների և ճանապարհային քարտեզի մասին, որոնց պատասխաններն այս պահին դեռ առկա չեն։
Leave a Reply