Հայաստանում պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծման համար 6 ամսով մաքսատուրք է սահմանվել։ Որոշումը, որով սահմանվում են պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը, ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում՝ օգոստոսի 6-ին։
Որոշման ընդունումը պայմանավորված է ծանր արդյունաբերության զարգացման անհրաժեշտությամբ, որը Հայաստանում համարվում է մշակող արդյունաբերության առաջնահերթ ճյուղ, ինչպես նաև ռազմավարական նշանակության ապրանքների ներքին արտադրության և առևտրի կարգավորմամբ։
Leave a Reply