Կաթողիկոսի դեմ դատավարությունը կրոնի ազատության և եկեղեցու իրավունքների խախտում է․ հայտարարություն

Written by

in





Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 7-ին մեկնարկող դատավարության առնչությամբ՝ ընդդեմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների, և դատապարտում է այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և Մայր Հայրենիքի տարածքում նրա սրբազան առաքելությանը։ Այն համարում է Սահմանադրությամբ ամրագրված պաշտամունքի ազատության և եկեղեցու ու պետության անջատման սկզբունքների անընդունելի խախտում։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել հարցերը լուծել փոխադարձ հարգանքի ու մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթներին համապատասխան։

ԴԻՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ




դիտվել է 99 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը


Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *