Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բայրամովն ասել է Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր անկասկած կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։ Սա, թերևս, ամենակարևոր կետն է։ Բոլոր դրական փոփոխությունները ձեռք են բերվել բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շնորհիվ։ Այս երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է շարունակել այս գործընթացը երկկողմ ձևաչափովով։
Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում հայտնի է, բաց և հետևողական։ Այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրությունում։ Մենք սա համարում ենք հիմնարար պայման»,- ասել է Բայրամովը։
Leave a Reply