Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշենք, որ օրերս համաշխարհային Marriott Bonvoy ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։
Հայ Դատի հանձնախմբի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է ANCA-ն, զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Leave a Reply