Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Երևանի բնակիչ, 53-ամյա դաշնակահարուհի Սվետլանա Դ․-ն է։

Դեպքի հանգամանքները պարզվում են, իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *