Դավթաշենում խողովակի վնասման հետևանքով ջուրը լցվել է շենքի նկուղ․ փրկարարները հեռացրել են 25 տոննա ջուր | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։ Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *