Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացն

Written by

in

Առավոտյան իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություն են անցկացնում, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Գործը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *