Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Written by

in

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Ա.Ա.-ն, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *