«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի

Written by

in

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության նիստում:

Կառավարությունը կայացրել է որոշում, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին ռազմավարական ուղղության 1.3 մասնավոր նպատակի 1-ին և 2-րդ գործողությունների պահանջից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23937.4 ՀՀ դրամ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի նպատակներն են՝ Հայաստանի Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը՝ որպես ակտիվ կենսակերպի և հանգստի միջոցի, հեծանվային սպորտի դերի բարձրացումը՝ որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի, միաժամանակ ապահովելով «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը, սպորտային տուրիզմի զարգացումը և Սևանա լիճը որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման գրավիչ վայր ներկայացնելը, տարբեր սերունդների միջև համագործակցության և առողջ մրցակցության միջավայր ստեղծելը՝ հեծանիվ վարելը դարձնելով բոլոր տարիքի մարդկանց համար հասանելի և գրավիչ զբաղմունք: Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 23937.4 հազ.դրամ «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «11032. «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ միջոցառմանը:

Մրցաշարերի անցկացման արդյունքում ակնկալվում է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակի էական աճ, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական ծրագրերի անցկացման խթանում և բարելավում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *