35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան

Written by

in

«35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են ցույց տալիս, ինչը լավ է, բայց ուրիշ բան չկա։ Եվ այդ բովանդակությունն ունի շատ կարևոր առանցք և հենասյուն․ դա պետականության բացակայությունն է։ Բոլոր ֆիլմերը պետության բացակայության և դրա երջանկության մասին են»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առավոտից պետական միջոցներով սնվողները, այդ թվում՝ լրատվամիջոցները, 24 ժամ քարոզում են, թե ինչ երջանկություն է պետություն չունենալը․ «Չկա ավելի մեծ երջանկություն, դրախտ է պետություն չունենալը»։

Նրա խոսքով՝ այդտեղից են սկսվում այն բոլոր պրոցեսները, որոնց առերեսվում ենք․ «35 տարում, էլ չեմ ասում՝ վերջին 8 տարում, ունե՞նք պոզիտիվ բովանդակություն, որը կարող ենք դարձնել հաղորդակցության նյութ և առարկա»,- հավելել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts