6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից

Written by

in

6 ամիս ժամկետով արգելք սահմանվեց ՀՀ տարածք (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխման) տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա։

«Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,—ասված է հիմնավորման մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *