Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ կբռնագանձեն Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից | Բիզնես

Written by

in

Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է  բռնագանձել՝

– 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:

– 10 գույքի շուկայական արժեք:

– 42 տրանսպորտային միջոց:

– 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

– Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ: 

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *