Երկրաշարժ Ճապոնիայում. տասնյակ մարդիկ գործարանում և առևտրի կենտրոնում փլատակների տակ. կան զոհեր և անհայտ կորածներ

Written by

in

Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում շարունակվում են փրկարարական աշխատանքները ճապոնական սեյսմիկ սանդղակով 7 բալ առավելագույն ուժգնության հասած հզոր երկրաշարժից հետո, հայտնում է TBS հեռուստաալիքը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Յացուսիրո քաղաքում ճապոնական Nippon Paper Industries ընկերության գործարանում ստորգետնյա ցնցումներից հետո 11 մարդ արգելափակված է մնացել։ Երկու աշխատակցի հաջողվել է դուրս բերել փլատակների տակից, սակայն երկուսն էլ գտնվել են սրտի և շնչառության կանգի վիճակում։ Եվս ինը մարդու ճակատագիր առայժմ անհայտ է։

Կասիմա քաղաքի Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում փրկարարները հայտնաբերել են հինգ մարդու։ Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության վնասվածքներ, մեկը՝ թեթև վնասվածքներ, ևս մեկ անձի վիճակը ճշտվում է։ Ընդ որում, ևս ինը մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավում։ Այն հանգեցրել է հրդեհների, շենքերի վնասման, էլեկտրամատակարարման և տրանսպորտային խափանումների։ Իշխանությունները նախազգուշացրել են տարածաշրջանի բնակիչներին նոր ուժեղ ցնցումների և սողանքների պահպանվող սպառնալիքի մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *