«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» հայտարարում է Սյունիքի մարզի տղամարդկանց 26-րդ առաջնության մեկնար

Written by

in

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇԱԽՄԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ

«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» հայտարարում է Սյունիքի մարզի տղամարդկանց 26-րդ առաջնության մեկնարկի մասին։

Անցկացման ժամկետները՝ 2026թ. օգոստոսի 2 – 5

Բացումը՝ օգոստոսի 2-ին, ժամը 14:30-ին

Վայրը՝ ք. Կապան

Մրցակարգը՝ Շվեյցարական, 7 խաղափուլ

Ժամակարգը՝ «Ֆիշերի» ժամակարգ՝ յուրաքանչյուր մասնակցին 90 րոպե + 30 վայրկյան հավելում յուրաքանչյուր քայլի համար (սկսած 1-ին քայլից)։

Մասնակցության իրավունք

Մրցաշարին կարող են մասնակցել. Սյունիքի մարզի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները, Առանց վարկանիշի առնվազն 1-ին կարգ ունեցող շախմատիստները, Մարզային և Հայաստանի պատանիների առաջնություններում մասնակցային տեղ նվաճած շախմատիստները։

Պարգևատրում և Մրցանակային ֆոնդ

Առաջնությունում լավագույն արդյունք ցույց տված 4 շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի տարածաշրջանային առաջնությանը։ Մրցանակային տեղեր՝

1-ին տեղ — 70,000 դրամ

2-րդ տեղ — 60,000 դրամ

3-րդ տեղ — 50,000 դրամ

4-րդ տեղ — 40,000 դրամ

5-րդ տեղ — 30,000 դրամ

Հատուկ մրցանակներ (10,000 – 15,000 դրամ)՝

Լավագույն մինչև 14 տարեկան — 15,000 դրամ

Լավագույն աղջիկ — 10,000 դրամ

Լավագույն ուսուցիչ — 10,000 դրամ

Լավագույն վետերան — 10,000 դրամ

Լավագույն զինվոր — 10,000 դրամ

 Կազմակերպչական դրույթներ

Գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան։

Ճանապարհածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը։

Գլխավոր մրցավար՝ Ստեփան Խաչատրյան

 Մանրամասների և գրանցման համար զանգահարել՝ 093 644 342

«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» ՀԿ

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային ինչպես նաեւ մարզում իրականացվող շախմատային միջոցառումներին լիիրավ աջակցության համար։

Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *