Ծառուկյան․ «Երբեք չեմ դիմի եվրադատարան՝ իմ երկրի վրա ճնշում բերելու համար» – ԱՄԲԻՈՆ NEWS
Գագիկ Ծառուկյանի աշխատողները, ովքեր իրենք իրենց թիմակիցներ են կոչում չգիտակցելով, որ էդտեղ թիմ չկա, նյութական շահը հանես, բան չի մնա, մի խոսքով` Ծառուկյանի ցուցումով թիմակիցները դեսպաններին նամակներ են ուղարկում, իսկ Իրանի դեսպանատան դիմաց ակցիա են անում, դրանով փորձում են երկրի վրա մարդ բերեն։ Իրանի դեսպանատան դիմաց ակցիան ուղիղ վտանգում է հայ-իրանական գործնական հարաբերությունները։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ որ բոլորդ քաջ գիտակցենք, որ չի կարող քաղաքական գործիչը մտածել երկրի հզորացման մասին և միաժամանակ երկրի վրա մարդ բերել։ Ես ինքս դատական համակարգում գործող մետաստազների ու մաֆիայի պատճառով գտնվում եմ կալանքի տակ և եթե դիմեմ եվրադատարան միանշանակ կհաղթեմ, քանի որ ունեմ վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավորի արդարացման վճիռը, բայց երբեք չեմ դիմի եվրադատարան և երկրիս վրա Եվրոպայից մարդ չեմ բերի, դրա համար իմ երկրի ներսում փորձում են հասնել արդարադատության, գործերիդ վերաբացման։ Վստահ եմ` թասիբով հայերիս օգնությամբ հասնելու եմ արդարության, ու ժողովրդի առաջ պատերի տակ վնգստացող Նիկոլ Փաշինյանի որակավորած գրպանի դատավոր, դատախազ, քննիչ և այլ պաշտոնյա պատասխան են տալու։ Հայի ուժը համախմբման մեջ է։ Իմ նպատակն է կառուցել մարդասիրական հզոր Հայաստան։
Leave a Reply