«Խոստումներ,գումարներ ոսկեղեն և անպատասխան հարցեր․ ո՞վ է պաշտպանելու տուժածներին».Վիրաբյան

Written by

in

Հասարակական-քաղաքական գործիչ, հետաքննող լրագրող, Ambion.news-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Վիրաբյանը սոցիալական իր էջում հրապարակում է կատարել՝ բարձրաձայնելով, իր խոսքով, խարդախությունների մեջ ներգրավված մի խմբի գործունեության վերաբերյալ մտահոգություններ։                                                Ամիսներ առաջ բացահայտեցի մի շատ յուրահատուկ խումբ, որի գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան։ Ըստ տուժածների պատմությունների՝ տարբեր պատրվակներով մարդկանցից վերցվել են գումարներ և ոսկեղեն, տրվել են խոստումներ, որոնք այդպես էլ չեն կատարվել։
Ամենազարմանալին այն է, որ այդ խմբի անդամներից մեկը, ինչպես պնդում են տարբեր մարդիկ, տարբեր առիթներով ներկայացել է տարբեր մասնագիտություններով՝ մեկ որպես քննիչ, մեկ որպես գաղտնի ծառայությունների աշխատակից կամ գործեր բացահայտող անձ։ Վերջին դեպքերից մեկում, ըստ ներկայացված տեղեկությունների, մի կնոջից վերցվել է 1 700 000 դրամի արժողությամբ ոսկեղեն՝ այն պատճառաբանությամբ, թե իբր աշխատում է լուրջ կառույցում, «ռեմենները վերջացել են, հենց բերեն՝ գումարը կվերադարձնեմ»։
Բազմաթիվ հարցեր են առաջանում. մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենը, էլ քանի՞ մարդ պետք է տուժի, և ո՞վ է ապահովում այս մարդկանց անպատժելիության զգացումը։ Եթե կան տուժածներ և համապատասխան տվյալներ, ապա ակնկալելի է, որ իրավապահ մարմինները դրանց իրավական գնահատական կտան։
Հետաքրքիր է նաև, թե ինչու այս ամենի շուրջ մինչ օրս տեսանելի արդյունք չկա, մինչդեռ խոսքը վերաբերում է մարդկանց հնարավոր վնասներին։
Իսկ այս խմբում կա նաև հայտնի իր կլյավուզյաներով, ստախոսությամբ ու «սուտի ընդդիմադիր» կեցվածքով մի անձ, որը, գործի հետ որևէ առնչություն չունենալով, ամեն կերպ փորձում է խառնվել՝ ինչպես ինքն է սիրում ասել՝ «փող բռնելու» ակնկալիքով։
Զբաղվեք այս մարդկանցով։ Մարդիկ մեղք են։
Հ.Գ. Տիկին, սխալ ճանապարհ եք ընտրել։ Ինձ մի՛ շփոթեք այն մարդկանց հետ, որոնց կարողացել եք մոլորեցնել։ Ձեր քայլերից շատերի մասին տեղեկացված եմ։ Եթե որևէ անօրինական գործողություն կատարվել է, ապա ոչ գործընկերները, ոչ էլ որևէ այլ անձ չի կարող ազատել պատասխանատվությունից։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *