Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունների և ադրբեջանա-հայկական հակամարտության միջև՝ ընդգծելով միջազգային հանրության համար դրանց ընկալելիության էական տարբերությունը:
Տոկաևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության էությունն ու ակունքները Ղազախստանի և այլ երկրների համար բացարձակապես պարզ ու ակնհայտ էին, քանի որ «խորը պատմական արմատներ ունեին», մինչդեռ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության բնույթը շատերի համար անհասկանալի է մնում։
«Այնտեղ [Հայաստանի և Ադրբեջանի միջև] հակամարտության էությունն ու ծագումը մեզ համար լիովին հստակ էին, դրանք գնում էին դեպի պատմության խորքերը: Սակայն այստեղ դա հասկանալը շատ բարդ է»,- նշել է Տոկաևը։
Ղազախստանի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջպետական հակամարտություն է, և առաջարկել է դիտարկել այն «սառեցնելու» ու «Ստամբուլյան բանաձև 2.0»-ին վերադառնալու հնարավորությունը, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ էին գրանցվել:
Leave a Reply