Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։
Զրուցակիցները վերահաստատել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և ռազմավարական գործընկերության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք առանցքային ուղղությունների․
-
Ժողովրդավարություն և տնտեսություն․ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման ու հայկական արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
-
ՀՀ-ԵՄ հարաբերություններ․ Քննարկվել է Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքը։
-
Տարածաշրջանային խաղաղություն․ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ երկուստեք կարևորելով Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը։
Leave a Reply