ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 11 ժամ։ Տեղի է ունեցել երկու առերեսում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ հարկերից խուսափելու հոդվածով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել։
Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։
Leave a Reply