Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ

Written by

in


Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Հոսեյին Ք.-ն, 25-ամյա Մահդի Զ.-ն, 35-ամյա Ամիրալի Զ.-ն, մյուս կողմից՝ Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Անդրանիկ Պ.-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ս.-ն։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, ով դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *