«Հայաստանը կարեւորում է Կայուն զարգացման 2030 օրակարգը»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ։

Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 28-ին՝ ելույթ ունենալով «Արաբական ծոցի զարգացման ծրագիր» (AGFUND) կազմակերպության՝ «Մարդկային զարգացման ոլորտում Արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակաբաշխության» արարողությանը։  
«Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում. նախաձեռնություններ, որոնք ի ցույց են դնում, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլեւ մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորություններով եւ ապագայի նկատմամբ վստահությամբ։
Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «Մատչելի եւ մաքուր էներգիա» նպատակին եւ այն պարունակում է կարեւոր ուղերձ առ այն, որ մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են, եւ տեւական առաջընթացը հնարավոր է միայն դրանց համատեղ իրականացմամբ:
Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկ անցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական եւ էներգետիկ անվտանգությունը, այլեւ ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ դրա օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին», – ասել է Հայաստանի վարչապետը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *