ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք

Written by

in





ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների նոր շարքի մեկնարկի մասին։

 «Այսօր ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների նոր ալիքը՝ արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ, որի նպատակն է թուլացնել Իրանի ռազմական ներուժը», — ասվում է CENTCOM-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

 Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինված ուժերը մի քանի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ CENTCOM-ը պնդում է, որ դրանք իրականացվել են ի պատասխան Իրանի գործողությունների, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք էին ներկայացնում Օրմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությանը։

Իրանի զինված ուժերն էլ պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը, իր հերթին, Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։




դիտվել է 36 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *