«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Դա ֆիքսվել է։ Հետագայում վարչապետն ասել է նաև այն, ինչ դուք նշում եք։
Ինչ վերաբերում է անկլավներին և էքսկլավներին, այդ քննարկումը կա։ Քննարկվում է այն տարբերակը, որ, գիտակցելով՝ այդ հարցը կարող է շատ ավելի խնդրահարույց լինել, և հաշվի առնելով գոյություն ունեցող ստատուս քվոն, հնարավոր է՝ ինչ-որ տեղ սահմանին առաջ գնանք, ինչ-որ բան տանք կամ փոխանակենք՝ միաժամանակ ֆիքսելով Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը։
Այսինքն՝ ոչ թե այն պայմանականորեն դարձնենք 44 հազար կամ 42 հազար քառակուսի կիլոմետր, այլ ֆիքսենք հարցերը և լուծենք դրանք։
Այս խոսակցությունը ձեզ պետք է հուշի նաև, որ կա փոխըմբռնում և համագործակցություն սահմանազատման շարունակության ու խաղաղության գործընթացի շուրջ։ Կա երկկողմ ընկալում։
Ինչ վերաբերում է զիջումներին, լսե՛ք, այդ «զիջում» բառը շատ եք օգտագործում։ Այնուամենայնիվ, ես կուզենայի, որ մի օր նստեինք ու զրուցեինք, և դուք ասեիք՝ ի՞նչ նկատի ունեք այդ բառի տակ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Leave a Reply