Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի հաղորդմամբ, կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։
Leave a Reply