Ռուսաստանը երբեք այսքան անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ․ Զելենսկի

Written by

in

Այս գիշեր ռուսներն ավելի քան 39 բալիստիկ հրթիռ, 120-ից ավելի հարվածային անօդաչու թռչող սարք և թափառող զինամթերք են կիրառել Կիևում, Կիևի մարզում և Խարկովում մեր էներգետիկայի ու կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական թիրախային բալիստիկ հարվածը հասցվել է հենց էներգետիկային, որի նկատմամբ ԱՄՆ նախագահը կրակի դադարեցում էր մտցրել։ Հարվածն ամբողջովին գիտակցված էր․ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հանդեպ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք դեռ չէր եղել։ Ռուսաստանը ԱՄՆ նախագահի հայտարարությունները ուժեղ չի համարում։ Առնվազն 600 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Հնարավոր են էլ ավելի մասշտաբային անջատումներ։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։

Մենք խնդրում ենք ԱՄՆ-ին և աշխարհում ապրող յուրաքնաչյուր անձի, ով աչք չի փակում իրականության վրա, կոշտ արձագանքել այս ամենին։ Ռուսաստանը բաց թողեց ապաէսկալացման հնարավորությունը և հստակ ընտրեց ոչնչացման իր խելահեղ պատերազմի շարունակությունը։ Մենք խնդրում ենք նախագահ Թրամփին ՈՒԺԵՂ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, մանավանդ որ վերջերս ընդունված և ստորագրված Լինդսի Գրեհեմի օրենքը դա թույլ է տալիս։

ԱՄՆ նախագահն ունի բոլոր գործիքները՝ ուժի, արդարության և ագրեսորի վրա ճնշման շնորհիվ խաղաղությունը մոտեցնելու համար։ Մենք խնդրում ենք Patriot հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ փաթեթներ տրամադրել Ուկրաինային։ Աշխարհի ոչ մի երկիր չպետք է մենակ մնա Ռուսաստանի պես անհամարժեք սուբյեկտի հետ»,- նշել է Զելենսկին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *