Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան

Written by

in





ԱԺ նախկի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է՝ բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերը խիստ մտահոգիչ են․

«Վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվում է մահվան դեպքերի դինամիկ աճ։ 2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան ավելի քան 230 դեպք։ Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։

Միայն 2026 թվականի առաջին 8-9 ամիսներին ոչ մարտական պայմաններում արձանագրվել է մահվան ավելի քան 33 դեպք։ Այս սարսափելի վիճակագրությունն արտացոլվում է նաև մեր առօրյայում․ գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին։

Այս ամենը լուրջ ահազանգ է, որ ոլորտում համակարգային փոփոխությունների հրատապ անհրաժեշտություն կա։ Այլ պետություններում նման իրավիճակը կհանգեցներ պատասխանատուների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, պաշտոնավարման նպատակահարմարության հարցի բարձրացման։

Մինչդեռ Հայաստանի վարչապետն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին։ Ավելին՝ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին խոսելիս իրեն թույլ է տալիս ցինիկ մեկնաբանություններ՝ հայտարարելով, թե խաղաղության պայմաններում զինվորների զգոնությունը թուլացել է, իսկ չքնելու մոտիվացիան՝ նվազել։

Զինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները անլուրջ մեկնաբանությունների թեմա չեն։

Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է մանրակրկիտ և անաչառ քննություն, պատճառների բացահայտում և պատասխանատուների հստակեցում։ Մինչդեռ իրավապաշտպանների պնդմամբ՝ այս հարցերում քննությունների անաչառության և արդյունավետության հետ կապված լուրջ խնդիրներ կան։

Այլևս անթույլատրելի է պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող բարձիթողի վիճակը։ Այս իրավիճակն ունի հստակ պատասխանատուներ, և նրանց պաշտոնավարման շարունակությունը պետք է դառնա հանրային ու քաղաքական լուրջ քննարկման առարկա։

Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտը պետք է ազատել ձեր ձախողված կառավարումից։ Խաղաղություն բառը շահարկելով՝ դուք միայն մահեր եք բերում։ Ձեզ համար մարդկային կյանքը, այդ թվում՝ մեր երիտասարդ տղաների, որևէ արժեք չունի։ Դրա վկայությունն է նաև հանրային վայրերից մեր հերոսների նկարները ջնջելը, Փառքի անկյունները վերացնելը»։




դիտվել է 118 անգամ


Լրահոս


Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն



«Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video)



Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video)



#ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video)



Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի



Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին



«ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video)



ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»



«Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video)



ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք



Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ



Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ



Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է



ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video)



ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար



Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց



Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)



Զինծառայող է վիրավորվել



Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video)



Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական



#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video)



Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *