Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են ազարտային խաղերից կախվածության հաղթահարման ծրագրով

Written by

in

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրով

 

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստում ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրի վերաբերյալ։ Վերապատրաստումը վարել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը։

 

Մասնակիցները ծանոթացել են՝

 

✔️ծրագրի կառուցվածքին, 12 հանդիպումներից բաղկացած ձևաչափին և անձնական փոփոխության պլանին,

✔️մոտիվացիոն հարցազրույցի և կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմունքներին,

✔️պատահականության մաթեմատիկային և խաղամոլությանը բնորոշ մտածողության սխալներին,

✔️խաղալու հակումների, բարձր ռիսկային իրավիճակների, ֆինանսների և պարտքերի կառավարման մեթոդներին,

✔️մասնակիցների ընտրության, խմբերի ձևավորման և գնահատման չափանիշներին։

 

Վերապատրաստման նպատակն էր աշխատակիցներին պատրաստել ծրագրի պիլոտային իրականացմանը, որը շահառուներին կօգնի հաղթահարելու ազարտային խաղերից կախվածությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *