Սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր վարորդական վկայականների տրամադրման իբր «միջնորդավորված» կամ «պարզեցված» տարբերակների վերաբերյալ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։
Ուժային գերատեսչությունից ընդգծում են, որ նմանատիպ առաջարկները խարդախության դրսևորումներ են, և արդեն իսկ արձանագրված դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- նշված է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։
Leave a Reply