Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի

Written by

in





Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է հոր՝ Համլետ Մխիթարյանի ազդեցության, մանկության հիշողությունների և ֆուտբոլիստ դառնալու ճանապարհի մասին. գրում է ArmSport-ը:

Մխիթարյանի խոսքով՝ թեև զգացել է հոր գործը շարունակելու պատասխանատվությունը, ընտանիքի անդամները երբեք չեն ճնշել իրեն՝ պարտադրելով ֆուտբոլիստ դառնալ։ Նա ընդգծել է, որ ֆուտբոլով զբաղվելու իր գլխավոր շարժառիթը եղել է սերը խաղի հանդեպ։

Ֆուտբոլիստը պատմել է, որ մանկության առաջին ֆուտբոլային հիշողությունները կապված են հոր հետ, և ինքը տանը հաճախ դիտել է նրա մարզումներն ու հանդիպումները տեսաերիզներով։

«Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը հրատարակվել է 2025 թվականի հոկտեմբերին, իսկ հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2026 թվականի փետրվարին։




դիտվել է 49 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *