Ֆրանսիայում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

Written by

in

Ֆրանսիայի հարավի Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող թանգարանից սեպտեմբերին գողացված ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են, իսկ գործի շրջանակում վեց մարդ է ձերբակալվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Կանյե-սյուր-Մերի քաղաքապետ Բրայան Մասոնը հայտարարություն է տարածել՝ գովաբանելով քննիչներին, որոնք հայտնաբերել են գողացված կտավներն ու կասկածյալներին։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպես է հաջողվել բացահայտել հանցագործությունը։

Տարածաշրջանային դատախազությունը և ոստիկանությունը հարցումների չեն պատասխանել։

Գողացված կտավներն են «Տիկին Կոլոննա Ռոմանոյի դիմանկարը» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ»։

Իշխանությունների տվյալներով՝ գողերը կտրել էին թանգարանի ցանկապատը, պատուհանից ներս մտել և հափշտակել Ռենուարի չորս արժեքավոր կտավ։ Սակայն փախուստի ընթացքում նրանք թողել էին արվեստի երկու գործերը։ Գողությունը տևել էր երեք րոպեից էլ պակաս։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *