«Փաստ» օրաթերթը գրում է.
rt.com-ն «Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել. ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ ստեղծված ԵՄ առաքելությունը, որը նպատակ ունի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, սկսել է գործողություններ իրականացնել Հայաստանում: Նշվում է, որ այդ առաքելության անձնակազմը կաջակցի Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվական մանիպուլ յացիայի և միջամտության դեմ պայքարում: Հարկ է նշել, որ նմանատիպ առաքելություններ նախկինում ստեղծվել են Ուկրաինայում և Մոլդովայում:
Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլ յովի խոսքով, Հայաստանում ԵՄ նոր կառույցը ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին: «Ֆորմալ առումով նրանք ցանկանում են «պաշտպանել» հայերին Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքից։ Իրականում սա նշանակում է, որ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ։ ԵՄ-ն այնտեղ ստեղծում է ազդեցության ենթակառուցվածք, ընդլայնում և բարդացնում այն։ Նրանք արդեն ազդեցություն ունեին Հայաստանում, և հիմա դրա համար մեխանիզմներ են կառուցում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են այնտեղ այլ երկրների ներկայությունը կանխելուն», – բացատրել է փորձագետը rt.com-ին տված մեկնաբանության մեջ։
Նմանատիպ կարծիք ունի նաև RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։ «ԵՄ կառույցները վաղուց են ներկայացված Հայաստանում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այդ փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվն անհավանական է։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ–ն շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ՝ հետապնդելով մեկ պարզ նպատակ, այն է՝ հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ի ընդլայնվող ներկայությունը հետխորհրդային տարածքում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ «Եվրոպական դրամաշնորհներն արդեն հանգեցրել են Ուկրաինայի և Բալթյան երկրների վերաձևավորմանը և ներկայում գործում են Մոլդովայում։ Հետևաբար, չպետք է թերագնահատել այդ սպառնալիքը», – նշել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ «Եթե Հայաստանը օգտվի եվրոպական շուկայում արտոնություններից, Ռուսաստանը չի կարողանա թույլ տալ նրան օգտվել մեր միության երկրներում արտոնություններից, քանի որ այդ դեպքում մեր «մաքսային ցանկապատը» կխախտվի, և Հայաստանի միջոցով կհայտնվի հսկայական անցք։ Հետևաբար, եթե Երևանը պնդի որևէ արտոնության վրա եվրոպական ինտեգրման շրջանակներում, մենք ստիպված կլինենք քննարկել նրա կարգավիճակը մեր միությունում փոխելու հարցը», – եզրափակել է Ժուրավլ յովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply