ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման առանցքում եղել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաև․
-
Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը,
-
Երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
Leave a Reply